Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ-ում ռեկտոր են ընտրում

Ապրիլի 30-ին Երևանի պետական բժշկական համալսարանում մեկնարկեց կառավարման խորհրդի նիստ, որին ներկա էին խորհրդի 31 անդամներ: Խորհրդի անդամները միաձայն հաստատեցին նիստի օրակարգն ու դռնբաց լինելը, այնուհետ սկսվեց ռեկտորի թափուր տեղի թեկնածուների քննարկումը:


Խորհրդի նիստը բացեց ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: ԿԳՆ նախարարը նշեց, որ թեկնածուներն ունեին 90 օր` համապատասխան թղթերը հանձնելու համար:

«Նախարարությունում գրանցվել է մեկ թեկնածու` Դերենիկ Դումանյանը, որի գործերը համապատասխանում են ռեկտորի պաշտոնը զբաղեցնելուն»,- ասաց Ա.Աշոտյանը: Քվեարկության արդյունքում բոլորը միաձայն հաստատեցին նրա թեկնածությունը, դեմ և ձեռնպահ չեղավ:

Ելույթ ունեցավ նաև ռեկտորի թեկնածուն` սկզբում հիշեցնելով, որ ԵՊԲՀ-ն իր գործունեության ընթացքում տվել է 33 հազար բժիշկներ, ապա կարծիք հայտնեց, որ պետք է շարունակել անվանի գիտնականների ավանդույթները:

«Մեր աշխատանքի հիմնական նպատակն է` նախապատրաստել բարձր որակավորում ունեցող բժիկներ: Առաջինը համարում եմ մրցունակ ծրագրերի կազմումը, այսինքն ` մրցունակ այնպիսի կրթական հաստատությունների համեմատ, որոնք աշխարհում անուն ունեն»,- ասաց Դ.Դումանյանը` հավելելով, որ պետք է շարունակել դեռևս տարիներ առաջ սկսած Եվրոպային ինտեգրվելու աշխատանքները:

Դումանյանը նշեց նաև, որ իր նպատակն է` ունենալ բազային կրթություն երկու փուլով` բակալավր և հետդիպլոմային, ինչպես նաև ժամանակակից գիտական դասախոսական անձնակազմ:

«Պետք է ունենալ ուսումնական, հետազոտական և կլինիկական բազաներ, որտեղ աշխատելու համար բժիշկ մասնագետը առանձնահատուկ կրթության կարիք ունի»,- ներկայացրեց իր ծրագրային դրույթներից Դ.Դումանյանը:
Հնչեցին թեկնածուին վերաբերող մի քանի ելույթներ, ապա ԿԳՆ նախարարի առաջարկով ընտրվեց հաշվիչ հանձնաժողովը, որը սկսեց կազմակերպել ընտրությունների մեկնարկը:

Խորհրդի անդամների որոշմամբ` հաշվիչ հանձնաժողովի անդամներ ընտրվեցին երեքը` ուսանող Անի Ռափյանը, դասախոս Մուշեղ Միրիջանյանը և ԿԳՆ նախարարությունից Մհեր Ղազարյանը: Հաշվիչ հանձնաժողովի ղեկավար ընտրվեց Մուշեղ Միրիջանյանը:

Այս պահին մեկնարկեց քվերակությունը: Առաջինը քվերակեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ապա ԿԳՆ նախարարը:

 

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ